Դժբախտ պատահար Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում

0 0
Read Time:1 Minute, 15 Second

Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը՝ հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտներոը, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

Աղբյուրը՝ https://www.1lurer.am/hy/2021/04/30/%D4%B4%D5%AA%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-COVID-19-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/465883

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]