Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների հանձնաժողովները նիստ են անցկացնելու հայկական Շուշիում

Ադրբեջանի իշխանությունները Արցախի գրավյալ Շուշիում հերթական միջոցառումն են պատրաստվում անցկացնել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական քաղաքում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ հանդիպումը։ Նշվում է, որ հանդիպումը անցկացվելու է մայիսի 22-ին։ Օրակարգի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Նշենք, որ ավելի վաղ Թբիլիսիում իր վրացի գործընկերոջ՝ Շալվա Պապուլաշվիլիի հետ ճեպազրույցում այս հանդիպման անցկացման մասին ազդարարել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/510871.html

© factor.am

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]