Անկարան ու Բաքուն ընդլայնում են համագործակցությունը անվտանգային ոլորտում․Թուրքիայի ԱԽ քարտուղարը պաշտոնական այցով Բաքվում է

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմյուֆթօղլուն պաշտոնական այցով  Ադրբեջանում է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին ընդունել է թուրքական պատվիրակությանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտում համագործակցության հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/510753.html

© factor.am

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]