Բելառուսի ֆուտբոլի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 – Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 – Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին։

Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]