Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման,  դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու  կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է  ներմուծել ռեժիմների աստիճանական փոփոխության ճկուն մեխանիզմ ՝ խիստ ռեժիմից դեպի մեղմ: Մասնավորապես, ըստ անվտանգության աստիճանի նախագծով սահմանվել են  քրեակատարողական հիմնարկների 3 տեսակներ՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Նախատեսվել է նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ: Առաջարկվում է հստակեցնել  դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը:

Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ դատապարտյալի կամ այլ անձանց անվտանգության և ապահովության կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները  կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի ընդունումը և նշել, որ այն  քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շարքի հերթական նշանակալի փոփոխությունն է: «Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև խափանման միջոցների և պրոբացիայի ծառայության հետ կապված էական բարեփոխումներ ենք ընդունել: Հաջորդ փուլում մենք արդեն պետք է քրեակատարողական ոլորտում անդրադարձ ունենաք նաև ֆիզիկական ենթակառուցվածքների հարցին, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է. իրավունքների պաշտպանության, անվտանգության, բոլոր առումներով քրեակատարողական մեր հիմնարկները ֆիզիկական ենթակառուցվածքների մասով չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք  օրենքներում և ընդհանրապես մեր գաղափարաբանության մեջ ձևակերպել ենք»,-ասել է վարչապետը:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]