Իտալիայի վարչապետն առաջարկել է խորհրդաժողով գումարել ԵՄ-ում պաշտպանության ներդրումների ռացիոնալացման համար

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին առաջարկել Է ԵՄ-ում խորհրդաժողով գումարել պաշտպանության բնագավառում ներդրումների ռացիոնալացման եւ օպտիմալացման համար:

Մայիսի 3-ին Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ նա նշել Է, որ «միջոցների անարդյունավետ բաշխումը խոչընդոտում Է իսկական եվրոպական պաշտպանության կառուցմանը»:

«Անհրաժեշտ Է գումարել խորհրդաժողով պաշտպանական ծախսերի բնագավառում ներդրումների ռացիոնալացման եւ օպտիմալացման համար: Բացի դրանից, ընդհանուր պաշտպանության կառուցումը պետք Է ուղեկցվի միասնական քաղաքականությամբ եւ որոշումների ընդունման արդյունավետ մեխանիզմերով: Մենք պետք Է հրաժարվենք միաձայնության սկզբունքից, որը ծնում Է խաչաձեւ վետոների միջկառավարական տրամաբանություն, եւ անցնենք որոշումների, որոնք ընդունվում են որակավոր մեծամասնությամբ»,- հայտարարել Է Դրագին:

Մարտին ԵՄ-ի ղեկավաները հավանություն են տվել Միության պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը նախատեսում Է ռազմական ծախսերի Էական բարձրացում եւ կոլեկտիվ ռազմական կառույցի ստեղծում: Եվրամիության այս հայեցակարգն ուղղակի առանչություն չունի Ուկրաինայի հակամարտության հետ: Այն 2020 թվականից մշակվել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կողմից՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]