Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի Հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման և նախագծման աշխատանքները իրականացնելու համար: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր առմամբ, նախատեսվում է  վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար 4 միլիարդ 536 միլիոն դրամ, 76 միլիոն դրամ նախագծման աշխատանքների համար, փորձաքննական ծառայությունների համար 16 միլիոն դրամ և տեխնիկական հսկողության համար 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար` 34 միլիոն դրամ: Մասնավորապես նշված ցանկից 7 օբյեկտները 2021 թվականից փոխանցիկ օբյեկտներ են, որոնք գտնվում են կամ ավարտական փուլում կամ առաջիկայում այս հատկացումներից հետո որոշակի աշխատանքներ կանենք, կավարտվեն, 3-ը  նոր սկսվող աշխատանքներ են, 3 նախագծման աշխատանքների համար և 43 օբյեկտի համար 16 միլիոն դրամ ենք հատկացում, որպեսզի դրանց փորձաքննության ծառայությունները պատվիրվի»,- եզրափակեց Սանոսյանը:

ՀՀ վարչապետը իր հերթին ներկայացրեց մի քանի խոշոր օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում և 2022 թվականին կմեկնարկեն:

«Խոսքը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝Արենի-Արփի-Եղեգնաձոր 17 կմ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սարավան-Սարալանջ 16.9 կմ, Վարդավանք-Խդրանց -Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հիմնանորոգման, Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման մասին է: 2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները. Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան – Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի- Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում և այլն:

Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություններ են արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ, սակայն արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման արդյունքում էական որակական փոփոխություն կունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]