Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին, որի տվյալներով զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։

Սա նախագահների առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Մակրոնի երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել մարտի 29-ին։ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարին զանգահարելուց առաջ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Փետրվարի սկզբին Մակրոնն այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների համար։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը այցելեց Կիև։ Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնն ու Պուտինը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Ֆրանսիայի ղեկավարը կապեր է պահպանում նաև Զելենսկու հետ։

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]