ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ-ի սահմանների մոտ կարող Էին ռազմական գործողություն հրահրել. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր Է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր Է խաղում ուկրաինական ճգնաժամի Էսկալացիայի հարցում: «(Հավանաբար), ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը:

Ցասումը, չգիտեմ, հրահրված Էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել Է»,- մայիսի 3-ին ասել Է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչանո Ֆոնտանայի հետ կայացած զրույցի ժամանակ: «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող Է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել Է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «Էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի»  մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ Է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել Է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» Է համարել ուկրաինցիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին:  «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն Է Դոնբասի (անկախության փորձերին), բայց դա 10 տարի առաջ Էր, դա հին փաստարկ Է»,- կարծում Է նա: Ֆրանցիսկոս պապը նաեւ պարզաբանել Է, թե ինչու Է հրաժարվել աղոթք կարդալուց եկեղեցական թափորի ընթացքում, երբ խաչը, նրա որոշմամբ, կրում Էին կանայք Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել, ինչի պատճառով աղոթքից ստիպված Է եղել հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://yerevanlur.am/%d5%b6%d5%a1%d5%bf%d6%85-%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bc%d5%a4-%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6/

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]