Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարայում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Փարիզում թուրքական գլխավոր հյուպատոսության վրա ինքնաշեն ռումբով հարձակմանը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան Փարիզից գործուն քայլեր է ակնկալում դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման հարցում։ Նա հայտարարել է, որ Թուրքիայում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ Փարիզի գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակման դեպքի հետ կապված։ «Նրանք, որոնք հարձակվել են մեր հյուպատոսության վրա, պետք է պատասխանատվության ենթարկվեն դատականն կարգով։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Ֆրանսիայի կողմից»,- ասել է Չավուշօղլուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/510650.html

© factor.am

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]