«Տուն». Project LA նախագիծը նոր երգ է հրապարակել

Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և օտարազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Վահան Տերյանի ստեղծագործությանը:

Մեծանուն գրողի «Երկիր Նաիրի» ժողովածուում ներառված «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծության հիման վրա գրված երգն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակներն են Լևոն Արևշատյանն ու Գոռ Սուջյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է:

Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը, որը նաև նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Էդգար Ալան Պոի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]