COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 514,9 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 4-ի առավոտվա դրությամբ կազմել Է 514 միլիոն 918 հազար 830: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 240 հազար 928 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 81 միլիոն 506 հազար 75 եւ 994 հազար 744, Հնդկաստանում՝ 43 միլիոն 88 հազար 419 եւ 523 հազար 920, Բրազիլիայում՝ 30 միլիոն 482 հազար 429 եւ 663 հազար 930, Ֆրանսիայում՝ 28 միլիոն 948 հազար 497 եւ 147 հազար 299, Գերմանիայում՝ 25 միլիոն 33 հազար 970 եւ 135 հազար 942, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 249 հազար 661 եւ 175 հազար 959:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 4-ի առավոտվա դրությամբ կազմել Է 803,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3054, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3083, Ֆրանսիայում՝ 2232, Գերմանիայում՝ 1616, Մեծ Բրիտանիայում 2558 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]