Անկարան պաշտպանել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

0 0
Read Time:54 Second

Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել Է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը: Այդ մասին հայտարարել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

«Այսօր Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկսվելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հիմնավոր հանդիպում անցկացվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջնորդությամբ»,-ասվում Է նախագահի դիվանատան մամուլի տեղեկագրում:

«Այդ հանդիպման արդյունքում մեր արտաքին գործերի նախարարները եռակողմ հուշագիր ստորագրեցին, որը հավաստում Է, որ Թուրքիան Մադրիդի գագաթնաժողովում կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը»,-ասել Է Նիինիստյոն:

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն առաջիկա երկու օրվա ընթացքում կհամաձայնեցնեն դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության կոնկրետ քայլերը,-սպասում են Հելսինկիում:- ՆԱՏՕ-ին մեր անդամակցության կոնկրետ քայլերը ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների կողմից կհամաձայնեցվեն առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց այդ որոշումը ներկա պահից անխուսափելի Է»:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիան անհանգստություն Է հայտնել ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Ֆինլանդիան միշտ լրջորեն Է վերաբերվել այդ խնդիրներին: Ֆինլանդիան դատապարտում Է ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան լիովին հավանություն կտա ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փաստաթղթերին եւ քաղաքականությանը»,-ասել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Միացիր մեր ցանցային օրաթերթին

[mc4wp_form id="69"]